Չինաստանի կառավարությունը գնային առումով խելահեղ առաջարկ է արել «Պարի Սեն Ժերմենի» կազմում հանդես եկող, մարզական կարիերայում լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացնող Զլատան Իբրահիմովիչին: Չինական առաջնության դեմքը դառնալու համար շվեդացի ֆուտբոլիստին առաջարկվել է յոթանասունհինգ միլիոն դոլար: Առաջարկը կյանքի կոչվելու դեպքում Իբրահիմովիչը կդառնա աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ